«Էվերթոնի» և ԱՄՆ հավաքականի նախկին դարպասապահ Թիմ Հովարդը վերսկսել է խաղային կարիերան:
40-ամյա դարպասապահը պայմանագիր է կնքել «Մեմֆիս 901» ակումբի հետ, որի համասեփականատերերից մեկը հանդիսանում է հենց Հովարդը: Նաև Հովարդը կշարունակի զբաղեցնել «Մեմֆիսի» մարզական տնօրենի պաշտոնը ՝ խաղալով ԱՄՆ-ի ֆուտբոլի երկրորդ ամենաուժեղ լիգայի՝ USL առաջնությունում:
Անցյալ գարնանը Հովարդը հույս հայտնեց, որ երբեք չի տեսնի «Լիվերպուլի» չեմպիոնությունը: