Amazon ընկերությունը իրավունք է ստացել ֆիլմ նկարահանել ամերիկացի դարպասապահ Թիմ Հովարդի մասին, ով խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդի» և «Էվերտոնի» կազմում, հայտնում է Goal-ը:
Ֆիլմը նվիրված կլինի «Մանչեսթեր Յունայթեդում» Հովարդի առաջին մրցաշրջանի և ֆուտբոլիստի Tourette սինդրոմի մասին (կենտրոնական նյարդային համակարգի` գեներով պայմանավորված խանգարում): Նախագծի պրոդյուսեր Մարկ Չիարդին ցանկացել էր Հովարդի մասին ֆիլմ նկարահանել դեռ 15 տարի:
Հովարդը 2003 թվականին տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ» և անցկացրեց 77 հանդիպում մանկունիանցիների կազմում: 2006-ին ամերիկացի դարպասապահը դարձավ «Էվերտոնի» խաղացող: Հովարդը խաղացել է լիվերպուլյան թիմում 10 տարի: Նաև ԱՄՆ-ի հավաքականի կազմում Հովարդ 121 խաղ ունի իր ակտիվում, որտեղ նա հանդես է եկել 2002 թվականից:
Վերջերս Հովարդը վերսկսել է իր ֆուտբոլային կարիերան։