Ավելի քան 5,5 միլիոն մարդ գրանցվել է «Ինտեր Մայամի» սոցիալական ցանցում այն բանից հետո, երբ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարեց այդ ակումբ տեղափոխվելու մասին, հայտնում է Front Office Sports-ը:
Մինչ 35-ամյա արգենտինացու տեղափոխությունը թիմի էջն ուներ 1 միլիոնից մի փոքր ավելի բաժանորդ։
Այժմ «Ինտեր Մայամիի» ինստագրամյան էջի հետևորդների թիվն ավելի քան 6,5 միլիոն է։ Մեսսիի նոր թիմի էջը Instagram-ում հետևորդների քանակով շրջանցել է NFL-ի, MLB-ի, NHL-ի և MLS-ի բոլոր ակումբներին։
Հունիսի 7-ին Մեսսին հայտարարեց, որ տեղափոխվում է «Ինտեր Մայամի»։ Ակումբը քիչ անց նույնպես հայտարարեց նրա տրանսֆերի մասին։