Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում «Վեսթ Հեմը» հաղթեց «Ֆիորենտինային»: Հանդիպումն ավարտվել է անգլիական ակումբի օգտին 2-1 հաշվով։
«Մրճահարների» պաշտպան Էմերսոնի համար այս գավաթը երրորդ եվրագավաթն է՝ Եվրոպա լիգայում և Չեմպիոնների լիգայում «Չելսիի» հետ հաղթանակներից հետո։
Իտալացին դարձավ պատմության մեջ առաջին խաղացողը, ով նվաճեց բոլոր երեք եվրագավաթները:
Նշենք, որ հունիսի 10-ին այդ եզակի ցուցանիշը կարող է կրկնել Հենրիխ Մխիթարյանը, եթե «Ինտերը» հաղթի «Մանչեսթեր Սիթիին»։