Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության արդյունքներով հաղթել է մրցաշրջանի «լավագույն կիսապաշտպան» անվանակարգում։
Այս մասին հայտնի է դարձել այսօր կայացած մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի է ունենում Մոսկվայում։
Ավարտված մրցաշրջանում 22-ամյա հայ կիսապաշտպանը Ռուսաստանի առաջնությունում անցկացրել է 28 հանդիպում, դարձել 10 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
Թեկնածուների քվեարկությանը տարբեր փուլերում ներգրավված էին մարզական լրագրողներ և բլոգերներ, երկրպագուներ, մարզիչներ և թիմերի ավագներ, ֆուտբոլային փորձագետներ և սպորտային մենեջերներ։