Հայաստանի Պրեմիեր լիգայի վերջին տուրի շրջանակում «Նոան» սեփական հարկի տակ ընդունել էր «Վանին»։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1-0 հաշվով։ Հանդիպման միակ գոլը 29-րդ րոպեին խփեց Լևոն Վարդանյանը։
«Նոան» 32 միավորով մրցաշարային աղյուսակում կիսում է 8-9-րդ տեղերը ԲԿՄԱ-ի հետ․ վերջինս դեռ իր հանդիպումը չի անցկացրել այս տուրում։ «Վանը» մրցաշրջանն ավարտեց 40 միավորով և 5-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Արարատը» երեք միավոր պակաս ունի Չարենցավանի ակումբից և իր հնադիպումը կանցկացնի հունիսի 6-ին։
Վաղը կկայանա ևս երկու հանդիպում այս տուրի շրջանակում ՝ «Լեռնային Արցախ»-«Շիրակ», ԲԿՄԱ-«Արարատ-Արմենիա»։
Հունիսի 6-ին «Ալաշկերտը» սեփական հարկի տակ կընդունի «Փյունիկին», իսկ «Ուրարտուն»՝ «Արարատին»։