«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելը խոսել է Անգլիայի գավաթի եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպման մասին (1:2).
«Մանչեսթեր Սիթին» անհավանական թիմ է. Սա առանձնահատուկ հանդիպում էր։ Նրանք կարողացան վնասազերծեկ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին, ամեն անգամ, երբ մեր խաղացողը ստանում էր գնդակը, նրանց թիմից շրջապատում էին երկու-երեք խաղացողներ»,- Շմեյխելի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը:
«Մանչեսթեր Յունայթեդը» 38 հանդիպումներից 75 միավորով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում։