Գերմանիայի գավաթի եզրափակչում «Լայպցիգը» 2-0 հաշվով հաղթեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»:
Հանդիպումն անցկացվել է Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում։ Գոլերը խփեցին հանդիպման 71-րդ րոպեին Քրիստոֆեր Նկունկուն, 85-րդում՝ Դոմինիկ Սոբոսլային։
«Լայպցիգը» երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց Գերմանիայի գավաթը։ Վերջին հինգ տարիների ընթացքում «Լայպցիգը» մասնակցել է չորս եզրափակչի:
«Այնտրախտը» պատմության մեջ մասնակցել է 9 եզրափակչի և 5 անգամ նվաճել է տիտղոսը։