Թուրինում կայացավ Ա Սերիայի 38-րդ տուրի հանդիպումը, որում «Ինտերը» հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեց «Տորինոյին»։
Այս խաղում միակ գոլը 37-րդ րոպեին խփեց Մարսելո Բրոզովիչը։
Ներաձուրիները առաջնության ավարտին վաստակեցին 72 միավոր և երաշխավորեցին նվազագույնը երրորդ տեղը մրցաշարային աղյուսակում (այս պահին երկրորդն են)։
«Լացիոն» (71) և «Միլանը» (67) մեկ խաղ պակաս են անցկացրել: «Տորինոն» զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը (53):