«Ռեալը» հայտարարել է բելգիացի հարձակվող Էդեն Ազարի` մադրիդյան թիմից հեռանալու մասին։
Մադրիդյան ակումբը 32-ամյա բելգիացու հետ պայմանավորվել է պայմանագրի վաղաժամկետ խզման շուրջ, որը նախատեսված էր մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։
Մադրիդի «Ռեալը» Ազարի տրանսֆերը գնել էր «Չելսիից» 2019 թվականի ամռանը 115 միլիոն եվրոյով։ Մադրիդյան ակումբի կազմում Էդենն անցկացրել է 76 հանդիպում, խփել 7 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։
Ազարը «Ռեալի» կազմում հանդես է եկել չորս մրցաշրջան, որոնցում նա նվաճել է 8 տիտղոս։
Այսօր իսպանական ակումբը հայտարարել էր նաև Մարկո Ասենսիոյի և Մարիանո Դիասի՝ մադրիդյան թիմից հեռանալու մասին։