Ա Սերիան հրապարակել է մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների անունները 5 անվանակարգերում։
Լավագույն դարպասապահ է ճանաչվել «Լացիոյի» դարպասապահ Իվան Պրովեդելը։ «Նապոլիի» պաշտպան Կիմ Մին Ջեն ճանաչվել է մրցաշրջանի լավագույն պաշտպան։
«Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելան ճանաչվել է մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան։ «Նապոլիի» ևս մեկ ներկայացուցիչ՝ Վիկտոր Օսիմհենը ճանաչվել է լավագույն հարձակվող․ նա այս մրցաշրջանում առաջնության լավագույն ռմբարկուն է։
«Յուվենտուսի» 22-ամյա կիսապաշտպան Նիկոլո Ֆաջիոլին ճանաչվել է մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացող։