Հայաստանի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում Գյումրիի «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունել էր «Նոային»:
Հանդիպումն ավարտվեց հյուրերի՝ 2-0 հաշվով հաղթանակով։ Դուբլի հեղինակ դարձավ նիգերիացի հարձակվող Գուդնյուզը։
Այս խաղից հետո «Շիրակը» 33 միավորով շարունակում է զբաղեցնել 7-րդ տեղը մրցաշարային աղյուսակում։
«Նոան» 29 միավոր ունի իր ակտիվում և զբաղեցնում է 9-րդ տեղն առաջնության մրցաշարային աղյուսակում։