Հայաստանի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում Չարենցավանի «Վանը» սեփական հարկի տակ ընդունել էր Երևանի «Ալաշկերտին»:
Հանդիպումն ավարտվեց հյուրերի՝ 1-0 հաշվով հաղթանակով։ Հանդիպման միակ գոլի հեղինակը դարձավ Սերգեյ Իվանովը։
Այս խաղից հետո «Վանը» 40 միավորով շարունակում է զբաղեցնել 5-րդ տեղը մրցաշարային աղյուսակում։
«Ալաշկերտը» 66 միավոր ունի իր ակտիվում և զբաղեցնում է 4-րդ տեղն առաջնության մրցաշարային աղյուսակում։