Forbes-ը կազմել է աշխարհի ամենաթանկարժեք ակումբների վարկանիշը։ Ըստ աղբյուրի՝ Մադրիդի «Ռեալը» համարվում է աշխարհի ամենաթանկարժեք ակումբը։
Մադրիդյան ակումբը զբաղեցրել է առաջին տեղը աշխարհի ամենաթանկարժեք ակումբների վարկանիշում․ ակումբի արժեքը գնահատվում է 6,07 միլիարդ դոլար։
«Մանչեսթեր Յունայթեդը» 6 միլիարդ դոլարով երկրորդն է ցուցակում: Երրորդ տեղում «Բարսելոնան» է՝ 5,51 մլրդ դոլար, չորրորդը՝ «Լիվերպուլը»՝ 5,29 մլրդ դոլար, իսկ հինգերորդը՝ «Մանչեսթեր Սիթին»՝ 4,99 մլրդ դոլար։
Աշխարհի ամենաթանկարժեք ակումբների թոփ-10-ում են նաև «Բավարիան» (4,86 միլիարդ դոլար), ՊՍԺ-ն (4,21 միլիարդ դոլար), «Չելսին» (3,1 միլիարդ դոլար), «Տոտենհեմը» (2,8 միլիարդ դոլար) և «Արսենալը» (2,25 միլիարդ դոլար):