Երևանի «Դինամո» մարզադահլիճում անցկացվում է աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Բենուր Փաշայանին նվիրված միջազգային հուշամրցաշարը:
Մրցաշարին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բուլղարիայի, Բելառուսի, Վրաստանի և Իրանի ըմբիշները:
Հայաստանը մրցաշարին ներկայացված է 47 ըմբիշով։ Հայաստանի թիմի կազմում ընդգրկված է նաև աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում հանդես էր գալիս խառը մենամարտերում:
Ժամը 13:00-ից կկայանան հուշամրցաշարի եզրափակիչները: Ուղիղ եթերը՝ ստորև.
Հայաստանը եզրափակչում 8 մասնակից ունի՝
55 կգ՝ Ռոբերտ Կարապետյան
63 կգ՝ Արթուր Մելքոնյան
67 կգ՝ Սլավիկ Գալստյան – Հայկ Մելիքյան
72 կգ՝ Շանթ Խաչատրյան – Արարատ Վարդերեսյան
77 կգ՝ Աշոտ Կիրակոսյան
82 կգ՝ Մաքսիմ Մանուկյան