Ավարտվեց ֆուտբոլի երիտասարդական (Մ20) Աշխարհի առաջնության խմբային փուլը։ Մրցաշարն անցկացվում է Արգենտինայում։
Խմբային փուլի արդյունքներով ձևավորվեցին 1/8 եզրափակչի բոլոր զույգերը․
Անգլիա-Իտալիա
ԱՄՆ-Նոր Զելանդիա
Ուզբեկստան-Իսրայել
Կոլումբիա-Սլովակիա
Բրազիլիա-Թունիս
Արգենտինա-Նիգերիա
Գամբիա-Ուրուգվայ
Էկվադոր-Հարավային Կորեա
Մրցաշարի գործող չեմպիոնը Ուկրաինայի հավաքականն է, որը 2019 թվականին Հայաստանի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ եզրափակչում 3-1 հաշվով հաղթեց Հարավային Կորեայի հավաքականին։
2021 թվականի ԱԱ-ն չէր կայացել COVID-19-ի համավարակի պատճառով։