«Մանչեսթեր Սիթին» և «Ինտերը» կխաղան ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչում։ Երկու թիմերը նաև ապահովել են Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանի ուղեգրերը ներքին առաջնությունների արդյունքներով։
Նրանցից բացի կան ևս 23 թիմեր, որոնք հաջորդ մրցաշրջանում հանդես կգան Չեմպիոնների լիգայում։ Այս թիմերի շարքում կա մեկ նորեկ՝ «Յունիոն Բեռլինը»։
Եվրոպա լիգայի այս տարվա եզրափակիչում ևս կխաղարկվի Չեմպիոնների լիգայի ուղեգրերից մեկը։ Այդ հաջողակը կորոշվի «Ռոման»-«Սևիլիա» խաղում։
Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճած թիմերն այս պահի դրությամբ․
Անգլիա՝ Մանչեսթեր Սիթի, Արսենալ, Նյուքասլ, Մանչեսթեր Յունայթեդ
Իսպանիա՝ Բարսելոնա, Ռեալ Մադրիդ, Ատլետիկո, Ռեալ Սոսյեդադ
Իտալիա՝ Նապոլի, Ինտեր, Լացիո, Միլան
Գերմանիա՝ Բավարիա, Բորուսիա Դորտմունդ, Լայպցիգ, Յունիոն Բեռլին
Ֆրանսիա՝ ՊՍԺ, Լանս (Մարսելը հանդես կգա որակավորման փուլում)
Պորտուգալիա՝ Բենֆիկա, Պորտու
Նիդեռլանդներ՝ Ֆեյենորդ
Ավստրիա՝ Զալցբուրգ
Շոտլանդիա՝ Սելթիկ
Սերբիա՝ Ցրվենա Զվեզդա
Ուկրաինա՝ Շախտյոր