Fastex ՀՊԼ 34-րդ տուրում «Վանը» ընդունել էր «Շիրակին» և 3-0 հաշվով հաղթանակ տարավ:
Հանդիպման 15-րդ րոպեին Թառլոյանը ինքնագոլի հեղինակ դարձավ, 3 րոպե հետո Վերգարան կրկնապատկեց այն: 69-րդ րոպեին Բոնիֆեյսը խփեց իր թիմի 3-րդ գնդակը:
Այս խաղից հետո «Վանը» 40 միավորով 5-րդն է, իսկ «Շիրակը» 33 միավորով՝ 7-րդը: