Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Ինտեր» 2:1 հաշվով հաղթեց «Ֆիորենտինային»։
3-րդ րոպեին Նիկոլաս Գոնսալեսն առաջ մղեց «Ֆիորենտինային»: Մինչև ընդմիջման գնալը Լաուտարո Մարտինեսը երկու անգամ գրավեց մրցակցի դարպասն ու առաջ մղեց միլանյան թիմին:
Երկրորդ խաղակեսում հաշվի մեջ փոփոխություն չեղավ:
Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով չէր մասնակցում խաղին:
Այսպիսով, «Ինտերը» պատմության մեջ 9-րդ անգամ ու 2-րդ անգամ անընդմեջ դարձավ Իտալիայի գավաթակիր: