Մադրիդի «Աթլետիկոն» ցանկանում է իր կազմում տեսնել «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչին: Մադրիդյան ակումբի ներկայացուցիչները բանակցել են խորվաթ ֆուտբոլիստի հետ, տեղեկացնում է Sport.es-ն:
Նշվում է, որ «Աթլետիկոն» պատրաստ է 8 միլիոն եվրո աշխատավարձ վճարել փորձառու խաղացողին:
Այսպիսով, 31-ամյա Ռակիտիչը կարող է մնալ Լա Լիգայում և ամռանը համալրել Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը:
Հիշեցնենք, որ Ռակիտիչը առաջարկներ կդիտարկի նաև ԱՊԼ-ի ակումբների կողմից: