Խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը, ով «Բարսելոնայից» տեղափոխվեց «Սևիլյա», անկեղծացել է, որ մոտ հարաբերություններ չի ունեցել Լեո Մեսսիի և Լուիս Սուարեսի հետ, տեղեկացնում է Sport.es-ը:
«Նրանք իմ ընկերները չէին: Դժվար է ընկերություն անել բոլորի հետ, քանի որ թիմում 23-24 ֆուտբոլիստ է հանդես գալիս:
Նրանք իմ խաղընկերներն էին, որոնց հետ հրաշալի 6 տարիներ եմ անցկացրել: Հարգում եմ այդ տղաներին»,- ասել է Ռակիտիչը:
Հիշեցնենք, որ 32-ամյա ֆուտբոլիստը Լա լիգայի նախորդ մրցաշրջանում մասնակցել է 42 հանդիպման և դարձել ՝ 1 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ: