Մայիսի 23-ին «Ուրարտու» մարզաբազայի արձանախմբի մոտ ակումբի ակադեմիայի սաներին է ներկայացվել Հայաստանի գավաթը, որն «Ուրարտուն» նվաճել էր մայիսի 13-ին։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ միջոցառմանը ներկա էին նաև «Ուրարտուի» պատմության ընթացքում գավաթակիր դարձած 3 սերունդների ներկայացուցիչները՝ Կարեն Միքայելյանը (1992), Սեմյոն Մուրադյանը (2007), Վահագն Այվազյանն (2015/16) ու Ստեփան Ղազարյանը (2007, 2016, 2023)։