Ուրուգվայի հավաքականի նոր մարզիչ Մարսելո Բիելսան ասել է՝ ինչ նպատակներ ունի Ուրուգվայի հավաքականի ղեկին։
Այն հարցին, թե ինչի կուզենար հասնել Ուրուգվայի հավաքականի հետ, նա պատասխանել է, որ պետք է երազի ամենահավակնոտ նպատակների մասին՝ Աշխարհի առաջնությունում հաղթելու մասին։
— Հաղթե՞լ Աշխարհի գավաթը․․․ Ես աշխատում եմ մի թիմի հետ, որը կարող է դա անել: Ուստի կարելի է երազել այդ մասին,- Բիելսայի խոսքերն է մեջբերում իտալական ITASportPress լրատվական գործակալությունը։
Ուրուգվայի հավաքականը երկու անգամ դարձել է աշխարհի չեմպիոն, բայց դա շատ վաղուց էր՝ սկզբում 1930-ին, իսկ հետո 1950-ին: Այնուամենայնիվ, 21-րդ դարում թիմը պարբերաբար բարձր տեղեր էր զբաղեցնում ԱԱ-ում՝ ընդհուպ մինչև կիսաեզրափակիչ:
























































