«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը մտադիր է պարգևավճար տալ ֆուտբոլիստներին, եթե նրանք այս մրցաշրջանում երեք տիտղոս նվաճեն։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն՝ հղում անելով Football Insider-ին։ Պարբերականն ընդգծում է, որ դա ռեկորդային կլինի։
Ֆուտբոլիստները կստանան 40 միլիոն եվրո, եթե հաղթեն Չեմպիոնների լիգան, Անգլիայի գավաթը և Պրեմիեր լիգան:
Բոնուսը բաշխվում է հետևյալ կերպ՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ 20 մլն, իսկ 20՝ գավաթի ու չեմպիոնության համար։
Այսպիսով, «Սիթիի» ֆուտբոլիստները կարող են վաստակել 40 միլիոն եվրո մնացած 3 հանդիպումների ընթացքում՝ «Չելսիի» հետ (նրանց կդարձնի Պրեմիեր լիգայի չեմպիոն), «Մանչեսթեր Յունայթեդի» (գավաթի հաղթող) և «Ինտերի» (Չեմպիոնների լիգա):
Նախկինում տրեբլը ստացել էր Անգլիայի միայն մեկ ակումբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» 1998/99 մրցաշրջանում։
























































