«Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական մոտ է Լևերկուզենի «Բայեր» տեղափոխվելուն։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ի իր միկրոբլոգում։
Աղբյուրի համաձայն՝ Ջակայի և ակումբի ներկայացուցիչների միջև նոր պայմանագրի շուրջ բանակցություններ չեն նախատեսվում։ Գրանիտը թիմը լքելու որոշում է կայացրել այս ամառ:
Հաղորդվում է, որ Լևերկուզենի «Բայերը» պատրաստ է 15 միլիոն եվրո վճարել «զինագործների» կիսապաշտպանի համար, ինչը բավականին հարմար է լոնդոնցիների ղեկավարությանը։ Սպասվում է, որ գերմանական ակումբը չորս տարվա պայմանագիր կկնքի խաղացողի հետ։
Այս մրցաշրջանում Ջական «Արսենալի» կազմում անցկացրել է 45 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 7 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: Շվեյցարացի կիսապաշտպանը լոնդոնցիների կազմում հանդես է գալիս արդեն 7 տարի (2016 թվականից):
Ջակայի պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 28 միլիոն եվրո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «զինագործները» պատրաստ են բաժանվել իրենց կիսապաշտպանից։
























































