«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը երկու խաղով որակազրկվել է Անգլիայի Պրեմիեր լիգայում և տուգանվել մրցավար Փոլ Թիրնիի հասցեին արտահայտվելու համար։
Հիշեցնենք, որ ապրիլի վերջին «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի խաղում (4:3) խաղում էր «Տոտենհեմի» հետ և հաղթանակի հասավ Դիոգո Ժոտայի՝ վերջին րոպեներին խփած գոլի շնորհիվ։ Յուրգեն Կլոպը բուռն կերպով նշեց այս իրադարձությունը, ինչի համար արժանացավ դեղին քարտի։
Խաղից հետո գերմանացի մասնագետն անպատշաճ կերպով խոսել է հանդիպման գլխավոր մրցավար Փոլ Թիրնիի մասին, ինչի արդյունքում FA-ն (Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան) ներքին հետաքննություն է սկսել։
Այսօր հայտնի դարձավ, որ իր հայտարարությունների համար Կլոպը որակազրկվելու է ԱՊԼ-ի երկու խաղով (մեկը պայմանականորեն) և կտուգանվի 86 հազար եվրոյով (75 հազար ֆունտ ստեռլինգ): Այսպիսով, մրցաշրջանի վերջին տնային հանդիպումը՝ մայիսի 20-ին կայանալիք «Աստոն Վիլլայի» հետ, Յուրգենը բաց կթողնի։
Պայմանական որակազրկումն ուժի մեջ կմտնի, եթե Կլոպը մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը կրկին խախտի ներքին կանոնները, և նրա գործողությունները դիտարկվեն ՖԱ-ի կողմից։
























































