Անգլիայի Պրեմիեր լիգան իր պաշտոնական կայքում հրապարակել է 2022/2023 մրցաշրջանի լավագույն խաղացողի կոչման հավակնորդների անունները։ Թեկնածուների ցանկում ընդգրկված են՝
-
- Քևին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»)
- Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի»);
- Հարի Քեյն («Տոտենհեմ»);
- Մարտին Էդեգոր («Արսենալ»);
- Մարկուս Ռեշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ»);
- Բուկայո Սակա («Արսենալ»);
- Կիրան Տրիպիեր («Նյուքասլ Յունայթեդ»)
Հաղթողը կորոշվի երկրպագուների և ֆուտբոլային փորձագետների քվեարկության արդյունքում: Քվեարկության արդյունքները կհրապարակվեն մայիսի 27-ին։
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի աղյուսակը 2022/2023 մրցաշրջանի ավարտից երեք տուր առաջ գլխավորում է «Մանչեսթեր Սիթին»։ Խոսեպ Գվարդիոլայի թիմը 35 խաղում վաստակել է 85 միավոր։ Երկրորդ գծում՝ Լոնդոնի «Արսենալը», որն ունի 81 միավոր։ Լավագույն եռյակը եզրափակում է «Նյուքասլ Յունայթեդը» (66 միավոր)։
























































