Քայլ Ուոքերը Իլկայ Գյունդողանին համեմատել է Զինեդին Զիդանի հետ։
Այս համատեքստում «Մանչեսթեր Սիթիի» պաշտպանը գնահատել է գերմանացի կիսապաշտպանի ներկայիս մարզավիճակը, որը վերջին երեք հանդիպումներում չորս գոլ է խփել։
«Ես Twitter-ում մի քանի գրառում տեսա և Գյունդոյի հետ կատակեցի, որ ինքը վերջին մի քանի ամիսների ընթացքում նա վերածվել է ավելի լավ մարզավիճակ ունեցող Զիդանի:
Երբեմն պետք է սկսել փայլել, և Իլկայը դա անում է այս մրցաշրջանի վերջին հատվածում»,-Ուոքերի խոսքերն է փոխանցում ակումբի կայքը։
























































