«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը ոտքի վնասվածք ստանալուց հետո վերադարձել է մարզումներին, հայտնում է «կարմիր սատանաների» մամուլի ծառայությունը։
Հարձակվողը բաց է թողել ԱՊԼ-ի 36-րդ տուրի «Վուլվերհեմփթոնի» դեմ հանդիպումը (2:0):
Այս մրցաշրջանում 25-ամյա հարձակվողը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 53 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 29 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:
























































