«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ կայանալիք պատասխան խաղի մասին։
«Այսօր «Սիթիի» ղեկին իմ ամենակարևոր հանդիպումներից մեկն է լինելու, հիմարություն է դա հերքելը: Խաղացողներին խնդրել եմ վայելել պահը: Պետք է մեզ շատ բախտավոր զգանք այս փուլում խաղալու համար։ Ամեն ինչ մեր ձեռքերում է: Եզրափակիչ դուրս գալու համար բավական է հաղթել այս մեկ խաղում»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Ընթացիկ մրցաշրջանում ԱՊԼ-ի չեմպիոնությունը երաշխավորելու համար անհրաժեշտ է, որ Գվարդիոլայի թիմը վերջին 3 խաղում 3 միավոր վաստակի: Այսպիսով, մեկ հաղթանակը բավական կլինի «Սիթիի» համար՝ Անգլիայի չեմպիոն դառնալու համար։
Կիրակի օրը՝ մայիսի 14-ին, Խոսեպ Գվարդիոլայի սաները հաղթել են «Էվերթոնին» (3:0): «Արսենալն» իր հերթին սեփական մարզադաշտում նույն հաշվով պարտվել է «Բրայթոնին»:
























































