«Լեսթերի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանսն այս ամառ կլքի ակումբը անվճար տրանսֆերով:
Հաղորդվում է, որ բելգիացին մի քանի առաջարկ ունի։ Ֆուտբոլիստն այժմ կենտրոնացած է մրցաշրջանի վերջին հանդիպումների վրա, որից հետո կդիտարկի կարիերան շարունակելու տարբերակներ։
Թիմին ԱՊԼ–ից դուրս գալու վտանգ է սպառնում. Առաջնության ավարտից երկու տուր առաջ թիմը 19-րդ տեղում է, 17-րդ տեղում ընթացող «Էվերթոնից» տարբերությունը 2 միավոր է։
























































