Չիլիի առաջնության 14-րդ տուրի «Կուրիկո Յունիդո» – «Պալեստինո» (0-1) խաղի ժամանակ զավեշտալի դրվագ է տեղի ունեցել։
Հանդիպման առաջին րոպեներին խաղադաշտ է մտել մի շուն և սկսել է վազել գնդակի հետևից։ Շունը, հասնելով գնդակին, սկսել է խաղալ դրա հետ և կրծոտել այն՝ չտալով այն խաղացողներին։ Խաղացողներից մեկը որոշել է կենդանուն խաղադաշտից դուրս բերել, սակայն նույնիսկ այդ պահին շունը շարունակել է պահել գնդակը։