Մեքսիկական «Մորիելիայի» դարպասապահ Սանտյագո Ռամիրեսը գոլի հեղինակ է դարձել Կլաուսուրայի կիսաեզրափակչի «Սելայայի» դեմ խաղում (3-1):
Հանդիպման վերջին վայրկյաններին «Սելայայի» խաղացողները տուգանային հարված իրացրին, իսկ թիմի դարպասապահը եկել էր մրցակցի տուգանային հրապարակ՝ օգնելու թիմակիցներին․ հենց նա էլ հարվածեց «Մորիելիայի» դարպասին։ Սակայն, Ռամիրեսը որսաց գնդակը ձեռքերում, որից հետո վազեց դեպի սեփական տուգանային հրապարակի եզրն ու այն ուղարկեց մրցակցի դարպասը։
























































