«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի խաղում «Լեսթերի» նկատմամբ տարած հաղթանակը (3-0) և գնահատել մրցաշրջանի ավարտին Չեմպիոնների լիգա դուրս գալու իր թիմի հնարավորությունները։
«Մենք անում ենք այն ամենը, ինչ կարող ենք։ Չեմ կարծում, որ մեր շանսերը մեծ են՝ հաշվի առնելով այն, թե ինչպես են խաղում «Նյուքասլը» և «Մանչեսթեր Յունայթեդը»: Բայց ափսոս կլինի, որ նրանցից մեկը սայթաքի, և մենք չօգտվենք հնարավորությունից։ Հետեւաբար, մենք պետք է կատարեք մեր աշխատանքը:
«Նյուքասլը» և «Մանչեսթեր Յունայթեդը» կնախընտրեին, որ մենք պարտվեինք «Լեսթերին»։ Ես էլ կուզենայի, որ իրենց տեղը լինեի: Հիմա հարց է՝ նրանք կսխալվե՞ն, և մենք կհաղթե՞նք մնացած երկու հանդիպումներում։ Կլինի՞ դա։ Չգիտեմ»,- Կլոպին է մեջբերում Sky Sports-ը:
«Լիվերպուլը» 65 միավորով 5-րդն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում՝ մեկ միավորով հետ մնալով Չեմպիոնների լիգայի գոտուց:
«Կարծում եմ, որ մենք արդեն ապահովել ենք տեղը եվրագավաթներում, իսկ վեց շաբաթ առաջ դա նույնիսկ չէր ակնկալվում: Այն ժամանակ չէի հավատա, որ մենք կարող ենք պայքարել Չեմպիոնների լիգայի համար, մենք կայուն չէինք։ Պետք է պատրաստվենք հաջորդ խաղին»,- ասել է Կլոպը BBC-ին։
























































