«Չելսիի» հավանական գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հետաքրքրված է «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսի նկատմամբ, ըստ 90min-ի։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Պոչետինոյի հետ պայմանագրի շուրջ բանակցությունների ժամանակ լոնդոնյան թիմի ղեկավարներն արգենտինացուն պատմել են Ռայսի նկատմամբ իրենց հետաքրքրության մասին։ Մարզիչը պատասխանել է, որ ուրախ կլիներ թիմում տեսնել «Վեսթ Հեմի» խաղացողին։
Հաղորդվում է, որ «Չելսին» ծրագրում է ամռանը նոր կենտրոնական կիսապաշտպանի ձեռք բերել: Միաժամանակ անորոշություններ կան Մատեո Կովաչիչի, Ռուբեն Լոֆտուս-Չիկի և Քոնոր Գալագերի ապագայի վերաբերյալ։
«Վեսթ Հեմը» պատրաստ է բաժանվել իր կիսապաշտպանից, սակայն ցանկանում է 24-ամյա խաղացողի վաճառքից ստանալ առնվազն 115 միլիոն եվրո։
Ռայսը այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով չորս գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:
Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։
Ավելի վաղ «Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ Դեյվիդ Մոյեսը հավանական էր համարել այն, որ Ռայսը կարող է հեռանալ թիմից։
























































