«Բավարիան» ցանկանում է փոխարինող գտնել Ռայան Գրավենբերխին, որն ամռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա թիմից։
Ինչպես հայտնում է Sport1-ը, կիսապաշտպանը դժգոհ է, որ քիչ խաղաժամանակ է ստանում և ցանկանում է փոխել ակումբային գրանցումը։
Եթե դա տեղի ունենա, մյունխենցիները ցանկանում են թիմ հրավիրել «Չելսիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչին։ Մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ֆուտբոլիստի հետ աշխատել է «Չելսիում»։
Ընթացիկ մրցաշրջանում խորվաթ ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայում անցկացրել է 26 խաղ և դարձել 1 գոլի հեղինակ։
























































