«Չելսիի» դարպասապահ Էդուարդ Մենդին լոնդոնյան ակումբի ղեկավարությանը խնդրել է այնքան աշխատավարձ, որքան ստանում է իր թիմակից Կեպա Արիզաբալագան։ Այս մասին հայտնել է լրագրող Սայմոն Ջոնսոնը։
Աղբյուրի տեղեկություններով՝ սենեգալցին պատրաստ է երկարաձգել պայմանագիրը «արիստոկրատների» հետ, սակայն պահանջել է 195.000 եվրո աշխատավարձ։ Նույնքան ստանում է դարպասապահի դիրքում ւր մրցակից Կեպան։ Կողմերին չի հաջողվել համաձայնության գալ.
Էդուարդ Մենդիի գործող պայմանագիրը հաշվարկված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Այս մրցաշրջանում դարպասապահը բոլոր մրցաշարերում անցկացրել է 12 հանդիպում՝ բաց թողնելով 17 գնդակ։ Սենեգալցի դարպասապահի արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 18 միլիոն եվրո:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսիի» հավանական ապագա մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն նշել է, որ դարպասապահի դիրքը խնդրահարույց է և առաջիկա ամռանը ուժեղանալու կարիք ունի։
























































