«Բրայթոնի» մարզիչ Ռոբերտո Դե Զերբին «Արսենալի» նկատմամբ ջախջախիչ հաղթանակից հետո (3-0) չի բացառել, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մի շարք առաջատարներ կլքեն ակումբը։
Մոյսես Կայսեդոն և աշխարհի գործող չեմպիոն Ալեքսիս ՄաքԱլիստերը մեծ հետաքրքրություն են առաջացրել թոփ ակումբների համար:
«Ամռանը հաստատ որոշ ֆուտբոլիստներ կլքեն մեր թիմը։ Միգուցե Կայսեդոն, գուցե ՄաքԱլիստերը: Մենք պետք է պատրաստ լինենք ավելի շատ լավ խաղացողներ ձեռք բերելու»,- հավելել է Դե Զերբին լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյին տված հարցազրույցում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «ճայերը» գրեթե ձևակերպել են «Ուոթֆորդից» Ժոաո Պեդրոյի, «Լիվերպուլից» Ջեյմս Միլների և Դորտմունդի «Բորուսիայից» Մո Դաուդի տրանսֆերները։
























































