«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան, այժմ Sky Sports-ի փորձագետ Ռոյ Քինը քննադատել է «Էվերթոնի» դարպասապահ Ջորդան Պիկֆորդին՝ Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում (0:3):
«Աստված իմ, ինչպես Պիկֆորդը խաղաց երկրորդ գոլի ժամանակ (Պիկֆորդը գոլ բաց թողեց Գյունդողանւ՝ տուգանայինից կատարած հարվածից): Նա այնտեղ այնքան փոքր տեսք ուներ։ Ոչ մի ձգում, ոչ մի կանխազգացում: Մայկա Ռիչարդսը նրան անվանեց բարձրակարգ դարպասապահ, բայց դա նրա մասին չէ»,- ասել է Քինը Sky Sports-ի եթերում:
Ընթացիկ մրցաշրջանում Ջորդան Պիկֆորդը Պրեմիեր լիգայում անցկացրել է 35 հանդիպում՝ 9 անգամ անառիկ պահելով սեփական դարպասը։
























































