Կիրակի օրը՝ մայիսի 14-ին, Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացել է Անգլիայի կանանց գավաթի եզրափակիչը։ Մրցաշարի վճռորոշ խաղում հանդիպել են «Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։ Նվազագույն հաշվով հաղթանակ են տարել լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստուհիները՝ 1:0։
Հանդիպման միակ գոլը խաղի 68-րդ րոպեին հեղինակել է «Չելսիի» հարձակվող Սեմ Քերը։
Եզրափակիչ հանդիպմանը ներկա է եղել 77․390 երկրպագու։ Ինչպես հաղորդում է բրիտանական մամուլը, այս ցուցանիշը ռեկորդային է եղել կանանց ֆուտբոլում ներքին մրցումների համար։
























































