«Վեսթ Հեմը» մտադիր է հաջորդ մրցաշրջանում թիմի գլխավոր մարզչի պաշտոնում պահել Դևիդ Մոյեսին, հայտնում է Sky Sports-ը:
60-ամյա շոտլանդացի մասնագետի պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը, և չնայած վերջին լուրերին, թե անգլիական ակումբի ղեկավարությունը ցանկանում է հաջորդ ամառ փոխել մարզչին, հավանական է, որ Մոյեսը կշարունակի մարզել թիմը նաև հաջորդ մրցաշրջանում։
Մի քանի շաբաթ առաջ «Վեսթ Հեմը» ակտիվորեն պայքարում էր Անգլիայի Պրեմիեր լիգայում տեղը պահպանելու համար, սակայն թիմի արդյունքները բարելավվել են։ «Վեսթ Հեմը» այժմ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 15-րդն է:
Թիմը շարունակում է հանդես գալ նաև եվրոպական մրցաշարերում։ Կոնֆերենցիաների լիգայի 1/2 եզրափակչի առաջին խաղում «Վեսթ Հեմը» հաղթել է «ԱԶ Ալկմարին» (2:1): Պատասխան խաղը կանցկացվի մայիսի 18-ին Նիդերլանդներում։
























































