Սամարայում ավարտվեց Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի հանդիպումը, որում տեղի «Կռիլյա Սովետովը» ընդունել էր Մոսկվայի «Լոկոմոտիվին»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
40-րդ րոպեին Դմիտրի Ցիպչենկոն առաջ մղեց տանտերերին հաշվի մեջ։ Երկրորդ խաղակեսի սկզբում Վիլսոն Իսիդորը հավասարեցրեց հաշիվը։
Հյուրերի կազմում մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով ամբողջական հանդիպում անցկացրեց։
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Կռիլյա Սովետովը» գտնվում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականում՝ 27 խաղից հետո վաստակելով 26 միավոր։ «Լոկոմոտիվը» 9-րդ տեղում է․ «երկաթուղայինները» վաստակել են 36 միավոր։
























































