Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Հայաստանի գավաթի եզրափակիչ «Շիրակ»-«Ուրարտու» հանդիպման առաջին կեսը:
Թիմերը շատ ակտիվ էին սկսել խաղը: Գյումրեցիները շատ արագ գոլ բաց թողեցին. խաղի մեկնարկից ընդամենը մի քանի վայրկյան անց «Ուրարտուի» կազմում հաշիվը բացեց Դավիթ Խուրցիձեն: 4 րոպե անց, սակայն, անկյունայինի խաղարկումից հետո Մուսա Բակայոկոն վերականգնեց հաշվի հավասարությունը: Արդեն այս գոլից շատ չանցած խաղի տեմպը զգալիորեն նվազեց և ժամանակ առ ժամանակ թվում էր՝ ֆուտբոլիստներն արդեն մտովի հանդերձարանում են:
Առաջին կեսում գոկեր այլևս չեղան ու թիմերը ընդմիջման գնացին 1-1 հաշվով: