Իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին, ով հանդես է գալիս Շվեյցարիայի առաջնությունում «Սիոնի» կազմում, կիսվել է իր կարծիքով աստղային հարձակվողներ Կիլիան Մբապեի (ՊՍԺ) և Էրլինգ Հոլանդի («Մանչեսթեր Սիթի») մասին։
«Եթե այս տղաներն ունենան ճիշտ մտածելակերպ, ապա նրանք կլինեն հաջորդ Մեսսին և Ռոնալդուն հաջորդ տասը տարիների ընթացքում:
Կցանկանայի նաև նշել Վիկտոր Օսիմենին («Նապոլի») և Ռաֆայել Լեաուին («Միլան») ։
Այս չորս ֆուտբոլիստները կարող են իրենց հետքը թողնել ֆուտբոլի պատմության մեջ»,- ասել է Բալոտելին Mundo Deportivo-ին։
























































