«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը չի մասնակցի «Զենիթի» հետ ՌՊԼ-ի 27-րդ տուրի հանդիպմանը։ Այս մասին հայտնում է РБ Спорт-ը։
Նշվում է, որ «ցլերի» մարզչական շտաբը ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով որոշել է հանգստանալու հնարավորություն տալ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին։
Սպերցյանը թիմի հետ չի մեկնել Սանկտ Պետերբուրգ։ Թիմին սպասվում է կարևոր գավաթային հանդիպում «Ուրալի» հետ, որը նախատեսված է մայիսի 17-ին։
«Զենիթ» — «Կրասնոդար» հանդիպումը կկայանա այսօր՝ մայիսի 13-ին։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:30-ին:
























































