Արգենտինացի մարզիչ Մարսելո Բիելսան կգլխավորի Ուրուգվայի հավաքականը,- երկրի ֆուտբոլի ասոցիացիայի (AUF) գործադիր կոմիտեի անդամ Խորխե Կասալեսի խոսքերն է մեջբերում AP-ն։
«Միակ բանը, որ պակասում է, ստորագրությունն է։ Նրա (Բելսայի) կյանքի փիլիսոփայությունը բարձր է գնահատվում բոլոր խաղացողների կողմից, ովքեր անցել են նրա հետ աշխատելը: Նրա թողած ժառանգությունը նույնպես մեզ համար ցանկալի հատկանիշներից է: Նրա աշխատանքում կա դետալների պաշտամունք, որը թույլ չի տալիս կարճ ճանապարհներով հասնել իր նպատակներին։ Մենք հրավիրում ենք մի մարդու, ով մեզ ժառանգություն կթողնի, որը գերազանցում է խաղի 90 րոպեն»,- ասել է Կասալեսը:
Բիելսայի վերջին աշխատանքը եղել է Լիդսում, որը 67-ամյա մասնագետը ղեկավարել է 2018-ից 2022 թվականներին:
Իր կարիերայի ընթացքում մարզիչը գլխավորել է Արգենտինայի և Չիլիի հավաքականները։
























































