Ռուսաստանի առաջնության «Լոկոմոտիվ»-«Սոչի» հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը։ Հանդիպումն ավարտվել էր մոսկովյան թիմի հաղթանակով՝ 3-0 հաշվով։
Հայաստանի հավաքականի պաշտպանը դարձել էր իր թիմի առաջին գոլի հեղինակը։ Տիկնիզյանը 41-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը։

























































