Արաս Օզբիլիսը կարծում է, որ Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պատրաստ է խաղալ Եվրոպայում։
«Ես նոյեմբերին խոսել եմ Էդուարդ Սպերցյանի հետ, ասել եմ. «Մի ոտքով արդեն Եվրոպայում պետք է լինես»։ Ակումբն ու առաջնությունը կարևոր են կիսապաշտպանի համար, բայց Էդիկն արդեն պատրաստ է խաղալ Եվրոպայում։ Նա բոլոր հնարավորություններն ունի խաղալու եվրոպական թոփ 5 լիգաներում։
Սպերցյանն ինձ մեկ անգամ չէ, որ ասել է, որ գոհ է ներկայիս ակումբում ստեղծված բոլոր պայմաններից, բայց ավելի շատ է ցանկանում խաղալ Եվրոպայում։ Նրա խնդիրն է հասնել այնտեղ, և միայն այդ դեպքում հնարավոր կլինի խոսել այս խաղացողի մակարդակի մասին։
Եթե վերցնենք որակներն ու ֆունկցիոնալությունը, ապա սա առանձնահատուկ հարց է։ Սակայն Էդուարդին ամենից հարմար են Իսպանիայի կամ Գերմանիայի առաջնությունները։ Միգուցե մեկ տարի հետո իրավիճակը փոխվի, բայց առայժմ Սպերցյանին պետք է ամեն օր աշխատել և կատարելագործվել»,- ասել է Օզբիլիսը Sport24-ի թղթակցի հետ հարցազրույցում։