Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» նոր առաջարկ է պատրաստել «Լիոնի» հարձակվող Մուսա Դեմբելեի համար, տեղեկացնում է Daily Star-ը:
«Կարմիր սատանաները» պատրաստ են 12 միլիոն եվրո աշխատավարձ վճարել 23-ամյա ֆուտբոլիստին, եթե նա «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու որոշում կայացնի: Հնարավոր տրանսֆերի արժեքը կազմում է 72 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ նախկինում մանչեսթերյան ակումբը հարձակվողին գնելու համար նախատեսել էր 50 միլիոն եվրո:
Հավելենք, որ Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 26 հանդիպման և դարձել ՝ 16 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: