Լեհական «Ռակով» ակումբը պատմության մեջ առաջին անգամ հաղթեց Լեհաստանի առաջնությունում։
Մրցաշարի հաղթողը որոշվել է մրցաշրջանի ավարտից երեք տուր առաջ։
«Ռակովը» 31-րդ տուրի խաղում պարտվեց «Կորոնային», սակայն չեմպիոնական տիտղոսը նվաճեց «Պոգոնի» հետ խաղում «Լեգիայի» կրած պարտության շնորհիվ (1-2): Ի դեպ, այս հանդիպման 67-րդ րոպեին, երբ հաշիվը 1-1 էր, տանտերերի կազմում փոխարինման է դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահ Բիչախչյանը։ 88-րդ րոպեին հայ ֆուտբոլիստի խփած գոլը հաղթանակ է պարգևել «Պոգոնին»։ Սա Բիչախչյանի 6-րդ գոլն էր Լեհաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանում։
«Ռակովը» հանդես է գալիս Պրեմիեր-դիվիզիոնում 2019/20 մրցաշրջանից և վերջին երկու մրցաշրջաններում զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։
























































